Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Լի Կեցյանին
05/08/2014 18:42

Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Լի Կեցյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանին՝ Յուննան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ մարդկային կորուստների և ավերածությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Չինաստանի Յուննան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ:

Մենք կիսում ենք Ձեր վիշտը և մեր կարեկցանքը հայտնում զոհվածների ընտանիքներին՝ ցանկանալով նրանց համբերություն և տոկունություն», - նշված է ՀՀ վարչապետի ցավակցական ուղերձում:
 

Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Լի Կեցյանին