.jpg)
Քննիչը քրգործին է կցել իր իրավունքներին վերաբերող մի շարք կեղծ փաստաթղթեր
ՀՀ Ան «Նուբարաշեն» ՔԿՀ-ի Կալանավոր Արայիկ Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչը` իր վարույթում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում, 2013թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին կազմել և քրեական գործին է կցել իր իրավունքների իրացմանը վերաբերող մի շարք կեղծ դատավարական փաստաթղթեր: Այս մասին հայտնում են ՀՀ ՀՔԾ լրատվական բաժնից:
Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահման ված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: