Չինարիում թշնամու կրակոցներից չեն վախենում. «Ժամանակ»
05/08/2014 10:10

Չինարիում թշնամու կրակոցներից չեն վախենում. «Ժամանակ»

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիում կրակոցները բնակիչների համար արդեն սովորական բան են:

«Ժամանակը» երեկ զրուցել է գյուղացիների հետ, ովքեր ընդգծեցին, որ թշնամին ամենօրյա կրակոցներով փորձում է վախեցնել իրենց, որպեսզի գյուղը լքեն:

«Հակառակորդն իր ուզածին երբեք չի հասնի, մենք կառչած ենք մեր հողին, հարկ եղած դեպքում այն կպաշտպանենք, իսկ հակառակորդը դատապարտված է պարտության»,- նշել են համայնքի բնակիչները:

Անկախ Ադրբեջանի ոտնձգություններից` գյուղացիները վստահեցնում են, որ երբեք իրենց օջախները չեն թողնի և սահմանապահ զինվորը երբեք հարակից գյուղերը դատարկված չի տեսնի:

Չինարիում թշնամու կրակոցներից չեն վախենում. «Ժամանակ»