.jpg)
Այսօր օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով
Հայաստանի Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը մինչև օգոստոսի 6-ը կնվազի 4-5 աստիճանով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:
Մինչև օգոստոսի 7-ը հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մ/վրկ:
Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ:
Օգոստոսի 5-ի ցերեկը սպասվում է +31-ից +33 աստիճան, երեկոյան՝ +27-ից +29-ը աստիճան, իսկ օգոստոսի 5-ի գիշերը՝ +16-ից +19 աստիճան: