Արցախի վարչապետն այս գիշերը ևս անցկացրել է դիրքերում. Լուսանկար
05/08/2014 11:11

Արցախի վարչապետն այս գիշերը ևս անցկացրել է դիրքերում. Լուսանկար

Ինչպես նախորդ, այնպես էլ այս գիշեր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն անցկացրել է մարտական հենակետում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը: 

«Այժմ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը գտնվում է մարտական հենակետերից մեկում՝ կամավորների և զինվորականների հետ:

Դիրքապահների մոտ ոգևորվածությունը ավելի քան բարձր է, և տիրում է միասնականության ջերմ մթնոլորտ:
Տեղի զինվորների ու սպայակազմի մարտական ոգին, անշուշտ, էլ ավելի է բարձրացել թե՛ վարչապետի, թե՛ կամավորների ներկայությամբ: Իսկ թշնամունը՝ հակառակը՝ չեն էլ ուզում ծպտուն հանել:



Վարչապետը շնորհակալություն է հայտնել զինվորականներին՝ անձնվեր ծառայության համար, իսկ կամավորներին՝ սեփական նախաձեռնությամբ առաջնագիծ մեկնելու համար: Նրա խոսքով՝ թեև ռազմական տեսանկյունից այդ քայլի անհրաժեշտությունը չկար, սակայն անգնահատելի է կամավորների աջակցության բարոյահոգեբանական դրական ազդեցությունը թե՛ զինվորի, թե՛ հասարակության վրա:

Հիշեցնեմ, որ երեկ գիշերը նույնպես վարչապետ Արա Հարությունյանն անցկացրել է դիրքերում»,- գրել է Արտակ Բեգլարյանը: 

Արցախի վարչապետն այս գիշերը ևս անցկացրել է դիրքերում. Լուսանկար