ՌԴ-ում հաստատվել է 2-րդ քաղաքացիության մասին ծանուցման կարգը
05/08/2014 20:30

ՌԴ-ում հաստատվել է 2-րդ քաղաքացիության մասին ծանուցման կարգը

Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը հաստատել է Ռուսաստանի քաղաքացիների կողմից երկրորդ քաղաքացիության կամ օտարերկրյա պետությունում բնակության թույլտվության առկայության մասին ծանուցման կարգն ու ձևը: Այն կհրապարակի «Ռուսական թերթի» օգոստոսի 6-ի համարում: Այս մասին հայտնում է «ՌՒԱ Նովոստին»:

Տեղեկության տրամադրումը կարող է արվել անձնապես կամ փոստի միջոցով, և ծանուցմանը պարտադիր կերպով պետք է կցվի օտարերկրյա անձնագրի պատճենը:

Օգոստոսի 4-ին ուժի մեջ է մտել երկրորդ քաղաքացիությունը թաքցնելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը:

Պահանջի չկատարման դեպքում նախատեսվում է տուգանք՝ մինչև 200 հազար ռուբլի կամ 400 ժամ հարկադիր աշխատանք:

Նախորդող հրապարակում՝ ՌԴ-ը քրեական պատիժ է սահմանում երկրորդ քաղաքացիությունը թաքցնողի համար

 

ՌԴ-ում հաստատվել է 2-րդ քաղաքացիության մասին ծանուցման կարգը