Նախագահը Բրյուսելում ներկայացրել է Ադրբեջանի ոտնձգությունները և հետևանքները
05/08/2014 11:28

Նախագահը Բրյուսելում ներկայացրել է Ադրբեջանի ոտնձգությունները և հետևանքները

ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը Tert.am–ի հետ հեռախոսազրույցում մանրամասներ է ներկայացրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելում անցկացրած հանդիպումներից։

«Բրյուսելում անցկացված` Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումների ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը ոչ արարողակարգային բազմաթիվ շփումներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ:

Երկկողմ հարաբերությունների շուրջ մտքերի փոխանակությունից բացի այդ շփումներում հատկապես կարևորվել է մեր տարածաշրջանում խաղաղության վերականգնման առաջնահերթությունը, և ՀՀ Նախագահը ներկայացրել է հաստատված խաղաղության դեմ վերջին օրերին Ադրբեջանի կողմից կատարված ոտնձգությունների մանրամասներն ու հետևանքները:

Մասնավորապես Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ ոչ պաշտոնական շփումներում քննարկվել է նաև ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի շարունակմանն առնչվող հարցեր»,– տեղեկացրել է Արման Սաղաթելյանը: 

Նախագահը Բրյուսելում ներկայացրել է Ադրբեջանի ոտնձգությունները և հետևանքները