Թաթուլ Մարգարյանը նշանակվել է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար
05/08/2014 12:37

Թաթուլ Մարգարյանը նշանակվել է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Թաթուլ Մարգարյանին նշանակել Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բրյուսել)»:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով` Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, համատեղության կարգով, նշանակվել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը` Բրյուսել):

Թաթուլ Մարգարյանը նշանակվել է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար