Պատերազմի վետերանների միությունը Բերդում հավաքներ կանցկացնի
05/08/2014 19:30

Պատերազմի վետերանների միությունը Բերդում հավաքներ կանցկացնի

Խորապես մտահոգված լինելով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրավիճակի աննախընթաց ապակայունացմամբ, որն ուղեկցվում է միմյանց հաջորդող զինված հարձակումներով, խլելով հայկական բանակի նորանոր զինվորների ու սպաների կյանքեր, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը» իր գործունեության շրջագծում, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում օգոստոսի 6-ից մինչև 15-ը սկսում է իր ավանդական ճամբարային միջոցառումները։ Այս մասին տեղեկանում ենք «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» հայտարարությունից:

Հավաքներին մասնակցել ցանկացող բոլոր կամավորականները ցուցակագրվելու համար կարող են դիմել Մոսկովյան 5 հասցեում գտնվող միության գրասենյակ։

 

Պատերազմի վետերանների միությունը Բերդում հավաքներ կանցկացնի