Կանանց շախմատի հավաքականը տոնեց երրորդ անընդմեջ հաղթանակը
05/08/2014 13:10

Կանանց շախմատի հավաքականը տոնեց երրորդ անընդմեջ հաղթանակը

Նորվեգիայի Տրոմյսո քաղաքում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում երեկ կայացել են 3-րդ տուրի հանդիպումները: Տղամարդկանց ազգային հավաքականը մրցել է Ֆրանսիայի ընտրանու հետ, իսկ կանանց թիմը քննություն է ընդունել Վիետնամի հավաքականից:

Ցավոք, այս մրցաշարում ֆավորիտ համարվող Հայաստանի տղամարդկանց ընտրանին զիջեց Ֆրանսիայի թիմին 1,5:2,5 հաշվով: Ճակատագրական եղավ երրորդ խաղատախտակի վրա Սերգեյ Մովսիսյանի կրած պարտությունը Ֆրեսինեթից: Արոնյանը միավորը կիսեց Վաշիե-Լագրավի, Սարգսյանը` Բակրոյի, իսկ Հակոբյանը` Էդուարի հետ:

Իսկ ահա Հայաստանի կանանց հավաքականը տոնեց 3-րդ անընդմեջ հաղթանակը` 3:1 հաշվով պարտության մատնելով Վիետնամի թիմին: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան հաղթանակներ տոնեցին:

Այսօր կայանալիք 4-րդ տուրում մեր տղաները կհանդիպեն Կոստա Ռիկայի ըտրանու հետ, իսկ կանանց մրցակիցը կլինի Ինդոնեզիայի հավաքականը: Այս մասին հայտնում է chessfed.am-ը: 

Կանանց շախմատի հավաքականը տոնեց երրորդ անընդմեջ հաղթանակը