Սպանված ազատամարտիկի ընտանիքին սպառնում են. «Հրապարակ»
06/08/2014 10:36

Սպանված ազատամարտիկի ընտանիքին սպառնում են. «Հրապարակ»

Հուլիսի 13-ին Նոր Նորքի մանկապարտեզի բանկում ծեծի ենթարկված և մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի ընտանիքի անդամների նկատմամբ սադրիչ գործողություններ են հրահրվում` պատմում են Վարդանի հարազատները։

Վարդանի քույրը՝ համատիրության ղեկավար տիկին Մարիետան, «Հրապարակի» տեղեկացմամբ, պատմել է, որ օրեր առաջ եղբորը դաժանաբար ծեծի ենթարկած Գևորգ Սարգսյանի քույրը եկել է համատիրություն և ասել, որ հաշվեհարդար է տեսնելու այն բանի համար, որ իր եղբայրը ձերբակալված է։ Հոխորտացել է, ահաբեկել, թե տիկին Մարիետային ուզում է տեսնել։

«Բայց քանի որ աղջիկը հոգեկան հիվանդ է, բնականաբար, կարծում եմ, որ նրան ուղարկել են պրովոկացիայի, մենք դեռ համբերում ենք»,-ասել է տիկին Մարիետան:
 

Սպանված ազատամարտիկի ընտանիքին սպառնում են. «Հրապարակ»