.jpg)
07/08/2014 18:55
Ավստրալիայում ուղևորին փրկելու համար թեքել են մետրոյի գնացքը (Տեսանյութ)
Ավստրալիայի Սթիռլինգ կայարանում տղամարդու ոտքը մնացել էր մետրոյի գնացքի և կառամատույցի արանքում:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ տղամարդը կարող էր լուրջ վնասվածքներ ստանալ կամ նույնիսկ մահանալ, եթե գնացքը շարժվեր: Բարեբախտաբար այդ պահին կառամատույցը բազմամարդ է եղել, մարդիկ օգնության են հասել տղամարդուն և թեքել են գնացքը:
50 ուղևորի միահամուռ ջանքերի շնորհիվ տղամարդը կարողացել է ոտքը ազատել: