.jpg)
07/08/2014 19:26
Դիեգո Լոպեսը կարծում է, որ ինքը «Ռեալի» լավագույն դարպասապահն է
«Ռեալի» դարպասապահ Դիեգո Լոպեսն ամեն ինչ անում է, որպեսզի մնա մադրիդյան թիմում: «Արքայական ակումբի» համար, որը պայմանագիր է ստորագրել Կեյլոր Նավասի հետ ու պահպանել է Իկեր Կասիլյասին, «երրորդ ավելորդը» 32-ամյա Լոպեսն է:
Ինչպես տեղեկացնում է goal.com-ը, Լոպեսն այլ կարծիք ունի: Տնօրենների խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ նա կտրուկ հայտարարել է. «Ես «Ռեալի» լավագույն դարպասապահն եմ, և դուք դա գիտեք»: