Հայ դիրքապահներին զորակցելու են մեկնում նաև սիրիահայ երիտասարդ կամավորներ
07/08/2014 12:39

Հայ դիրքապահներին զորակցելու են մեկնում նաև սիրիահայ երիտասարդ կամավորներ

Օրերս հայ-ադրբեջանական սահման դիրքապահներին զորակցելու կամավոր խմբեր են մեկնում: Հիշեցնենք, որ առաջին խումբը մեկնել է օգոստոսի 3-ին՝ Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Արտուշ Մխիթարյանի գլխավորությամբ: Իսկ երկրորդ խումբը մեկնել է երեկ:

Ինչպես իր Facebook-յան էջում գրել է Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը՝ այս խմբում ևս ընդգրկված են սիրիահայեր:

«Ինչպես նախորդ խմբում, այս խմբում նույնպես կան հարուստ մարտական կենսագրություն ունեցող ազատամարտիկ-վետերաններ: Երկրորդ խմբի հետ մեր հայրենիքի սահման կմեկնեն նաև քաշաթաղցի սիրիահայեր՝ Ժիրայրը, Վարդանը, Հրաչը, Մհերը... »,- գրել է նա:
 

Հայ դիրքապահներին զորակցելու են մեկնում նաև սիրիահայ երիտասարդ կամավորներ