.jpg)
Արցախի երկնքում ադրբեջանական անօդաչու թռչող սարք է խոցվել. Hetq.am
ԼՂՀ հյուսիսարևելյան շրջանի գյուղերից մեկի «Հետքի» աղբյուրը հայտնել է, որ հայկական ուժերը խոցել են հակառակորդի անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ), որն ընկել է հակամարտ զորքերի դիրքերի միջև՝ չեզոք գոտում: Նույն աղբյուրը նշել է, որ այժմ հայկական կողմից աշխատանքներ են տարվում սարքը գտնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Hetq.am կայքից:
ԼՂՀ ՊՆ լրատվության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը «Հետքի» հետ զրույցում ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այս տեղեկությունները:
Հիշեցնենք, որ 2011-ի սեպտեմբերի 12-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի երկնքում ՊԲ-ն էլեկտրոնային հարվածով խոցել էր հակառակորդի ԱԹՍ-ն, որը, կորցնելով կառավարումը, վայր էր ընկել ու մասերի բաժանվել:
Փորձագետները նշեցին, որ դա եղել է իսրայելական արտադրության «Hermes-180» և «Hermes-450» սարքերի հիբրիդ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում