.jpg)
Կապահովվի պատվաստման բարձր որակը
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ծառայությունների աջակցության դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը:
Այդ միջոցները գոյացել են ԳԱՎԻ (պատվաստանյութերի և իմունացման համընդհանուր դաշինք) միջազգային կազմակերպության աջակցությամբ: Իմունականխարգելման ծառայությունների գործառնական ծախսը տարեկան մոտ 15 մլն դրամ է:
Ակնկալվում է, որ հանրային իրազեկման, բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտության արդյունավետ կիրառման միջոցով կապահովվի պատվաստման ազգային օրացույցի պնևմակոկային պատվաստման հաջող և սահուն ներդրման գործընթացը: