ԼՂՀ և ՄՄՀ ԱԳ նախարարները անդրադարձել են հրադադարի ռեժիմի խախտումներին
07/08/2014 12:08

ԼՂՀ և ՄՄՀ ԱԳ նախարարները անդրադարձել են հրադադարի ռեժիմի խախտումներին

Օգոստոսի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) կառավարության միջազգային համագործակցության հարցերով փոխնախագահ, արտաքին գործերի նախարար Նինա Շտանսկիի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ մերձդնեստրյան կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում ե ԼՂՀ ԱԳՆ-ից:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել նաև օրերս ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին և դրանց կասեցման ուղղությամբ ղարաբաղյան կողմից ձեռնարկված քայլերին։ 

ԼՂՀ և ՄՄՀ ԱԳ նախարարները անդրադարձել են հրադադարի ռեժիմի խախտումներին