.jpg)
Ֆիլիպ Լամ. «Բացառում եմ վերադարձս հավաքական»
«Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լամը հաստատել է, որ Գերմանիայի հավաքականից հեռանալու իր որոշումը վերջնական է: 30-ամյա ֆուտբոլիստը գերմանական թիմին ավագի թևկապով վերջին անգամ ասպարեզ է դուրս բերել աշխարհի 2014 թ. առաջնության հաղթական եզրափակչում:
«Անկասկած, իրավիճակն այնպիսին է, ինչպես կյանքում. «երբեք մի ասա երբեք»: Ամեն ինչ կարող է պատահել,- Լամի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:- Բայց, այնուամենայնիվ, ես բացառում եմ վերադարձս հավաքական: Որոշումս վաղուց էի կայացրել` դեռ աշխարհի առաջնությունից առաջ: Չեմ պատկերացնում, որ կրկին կարող եմ խաղալ Գերմանիայի հավաքականի մարզաշապիկով»: