Մարտակերտցի ազատամարտիկները և կամավորները մեկնեցին մարտական դիրքեր
07/08/2014 17:41

Մարտակերտցի ազատամարտիկները և կամավորները մեկնեցին մարտական դիրքեր

Այսօր Մարտակերտի վարչակազմի շենքի դիմաց կամավոր հավաքվել են Արցախյան պատերազմի հրամանատարներ, կրկին մեծ թվով ազատամարտիկներ, երիտասարդներ, ՀԿ անդամներ՝ դիրքեր գնալու նպատակով:

Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» պաշտոնաթերթի տեղեկացմամբ, շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը նախ հանդիպել է նրանց հետ, ապա, բաժանվելով խմբերի, N զորամասի գումարտակի նախկին հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Իլյիչ Բաղրյանի հրամանատարությամբ տարբեր ուղղություններով մեկնել են առաջնագիծ:

Ի դեպ, Իլյիչ Բաղրյանը այն հրամանատարներից է, ով իր գումարտակով մասնակցել է Արցախյան պատերազմի ամենաթեժ մարտերին, իսկ 1993-ի հունիսի 28-ին՝ շրջկենտրոնի ազատագրման ժամանակ, ռազմավարական մեծ նշանակություն ունեցող դիրքերից մեկի ուղղությամբ նրա գլխավորած գումարտակն է մտել Մարտակերտ քաղաք:

Աղբյուրի տեղեկացմամբ, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարը ևս պարբերաբար այցելում է դիրքեր՝ իր մարտական փորձը փոխանցելով դիրքապահներին:
 
Նախորդող հրապարակում՝ Հայ դիրքապահներին զորակցելու են մեկնում նաև սիրիահայ երիտասարդ կամավորներ

Մարտակերտցի ազատամարտիկները և կամավորները մեկնեցին մարտական դիրքեր