Արցախում փոխհրաձգության ժամանակ զինվոր է վիրավորվել
07/08/2014 15:12

Արցախում փոխհրաձգության ժամանակ զինվոր է վիրավորվել

Այսօր, ինչպես արդեն հաղորդվել է, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի է ունեցել ակտիվ փոխհրաձգություն, որի արդյունքում հակառակորդը կրել է կենդանի ուժի կորուստներ:

Փոխհրաձգության ընթացքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Վիկտոր Շուբերտի Աբրաամովը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: 

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: 

Արցախում փոխհրաձգության ժամանակ զինվոր է վիրավորվել