ԼՂՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը. Լուսանկար
07/08/2014 17:59

ԼՂՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը. Լուսանկար

Այսօր ադրբեջանական «vesti.az» էլեկտրոնային կայքում հրապարակվել էին լուսանկարներ, որոնցում իբր պատկերված էին օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը տեղի ունեցած դիվերսիայի հետևանքով սպանված հայ զինծառայողները:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշյալը ադրբեջանական քարոզչության վառ երևակայության հերթական արդյունքն է:

«Ավելին՝ նրանք մեզ օգնում են փաստացի ճշտել հուլսիսի 28-ից օգոստոսի 3-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում հակառակորդի կողմից իրականացված նախահարձակ գործողությունների հետևանքով ադրբեջանական բանակի կորուստների իրական պատկերը:

Հավելենք, որ ՊԲ զինանձնակազմը երբևէ չի կրել և այսօր էլ չի կրում այն զինվորական համազգեստը, որը կրում էին լուսանկար 1-ում պատկերված անձինք»,- ասված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Հ.Գ. Ներողություն ենք խնդրում մեր ընթերցողներից բռնություն պարունակող լուսանկարի համար: 

1.Ադրբեջանական բանակի զինանձնակազմ

2.Պաշտպանական բանակի զինվոր

ԼՂՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը. Լուսանկար