ՊԲ. Այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց
07/08/2014 13:03

ՊԲ. Այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: 

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: Հայ դիրքապահները առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը:

 

ՊԲ. Այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց