Սիրիայի և Լիբանանի քաղաքացիների ՀՀ անձնագրերի ստացումը մեկ տարով երկարեց
07/08/2014 17:19

Սիրիայի և Լիբանանի քաղաքացիների ՀՀ անձնագրերի ստացումը մեկ տարով երկարեց

Կառավարությունը մինչև 2015թ. սեպտեմբերի 1-ը երկարացրել է իր նախկին որոշումներից մեկի գործողության ժամկետը:

Որոշման համաձայն՝ հնարավորություն է տրվում Սիրիայի և Լիբանանի քաղաքացիներին, ովքեր ևս մեկ տարի հնարավորություն կունենան առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններից կամ հյուպատոսական հիմնարկներից:

Սիրիայի և Լիբանանի քաղաքացիների ՀՀ անձնագրերի ստացումը մեկ տարով երկարեց