Ռասիստական հայտարարությունները պատիվ չեն բերում որևէ մեկին. Տ. Բալայան
07/08/2014 19:06

Ռասիստական հայտարարությունները պատիվ չեն բերում որևէ մեկին. Տ. Բալայան

«Նման ռասիստական հայտարարությունները պատիվ չեն բերում որևէ մեկին և հատկապես պետության ղեկավարին»։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով «Արմինֆո» լրատվական գործակալության հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Էրդողանի խայտառակ հայտարարությունը, որով նա վիրավորանք է համարել իրեն հայ անվանելը.

«Զարհուրելի է, որ հայտարարության հեղինակը դա անում է նախընտրական շրջանում՝ ակնկալելով, որ դա կարող է լրացուցիչ ձայներ բերել։ Հենց նման հայտարարարություններն են պարարտ հող ստեղծում` էթնիկ հիմքի վրա հանցագործությունների համար, ինչպիսին էր Հրանտ Դինքի սպանությունը։ Ռասիզմի նման դրևորումներն են ընկած ցեղասպանությունների իրագործման և դրանց ժխտողականության հիմքում»,- ասել է Տ. Բալայանը։
 

Ռասիստական հայտարարությունները պատիվ չեն բերում որևէ մեկին. Տ. Բալայան