Այսօր տեղումներ չեն սպասվում
07/08/2014 11:54

Այսօր տեղումներ չեն սպասվում

Այսօր կդիտվի մեծ մասամբ պարզ եղանակ, էական տեղումներ չեն սպասվում, հնարավոր է քամու ուժգնացում 10-13մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը +18+21, ցերեկն ստվերում +33+36, երեկոյան +26+28: Այս մասին հայտնում են www.weather.am կայքից:

Շոգ եղանակին ցանկալի է կրել բաց գույնի բամբակե հագուստ, խմել հասարակ, ոչ գազավորված ջուր, ֆիզիկապես չծանրաբեռնվել: Հիշեցնում ենք, որ ցերեկային ժամերին պարտադիր պետք է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից: Սաստիկ տապը կարող է առաջացնել գլխապտույտ, ինքնազգացողության վատթարացում:

 

Այսօր տեղումներ չեն սպասվում