Բակո Սահակյանը պարգևատրել է դիվերսանտներին ձերբակալած ոստիկաններին
08/08/2014 17:49

Բակո Սահակյանը պարգևատրել է դիվերսանտներին ձերբակալած ոստիկաններին

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատած ադրբեջանական դիվերսանտների հայտնաբերման ու ձերբակալման գործում ցուցաբերած անձնական խիզախության և կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը պատշաճ կատարելու համար «Արիության համար» մեդալով պարգևատրվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության երկու աշխատակից։ Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից: 

Նախորդող հրապարակում՝ Մանրամասներ՝ ադրբեջանցի դիվերսանտների մասին. ԼՂՀ ոստիկանություն

Բակո Սահակյանը պարգևատրել է դիվերսանտներին ձերբակալած ոստիկաններին