Ադրբեջանը ավելի է լկտիանում. Անգամ հասարակ գյուղացուն սպանեց. Դ. Բաբայան
08/08/2014 17:29

Ադրբեջանը ավելի է լկտիանում. Անգամ հասարակ գյուղացուն սպանեց. Դ. Բաբայան

«Պաշտոնական Ստեփանակերտը ցանկացած նման հանդիպում կարևորում է»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Սարգսյան-Ալիև կայանալիք հանդիպմանը նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Ակնկալում ենք, որ սա խաղաղ բանակցային գործընթացի բաղադրիչներից մեկն է: Համոզված ենք և հուսով, որ այս հանդիպումը ևս կնպաստի բանակցային գործընթացի խաղաղ կարգավորմանը և խաղաղության կայունությանը տարածաշրջանում»,- նշեց Բաբայանը՝ հավելելով նաև, որ թեև Ադրբեջանը շարունակում է լկտի պահվածք ցուցաբերել, այդուհանդերձ Արցախը միտված է տարածաշրջանում կայանությունը պահպանել:

Հիշեցնենք, որը վաղը Սոչիում տեղի է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որոնց ընթացքում նրանք բանակցություններ կվարեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ:

«Ադրբեջանը գնալով ավելի է լկտիանում: Անգամ հասարակ բարոյական մարդուն է կյանքից զրկում: Սպանեց անգամ հասարակ գյուղացուն: Էլ չեմ խոսում հիմար ու անհիմն հայտարարությանների մասին, որոնք գրառվում են Twitter-յան էջում: Ամեն դեպքում, մենք ուզում ենք, որ խաղաղությունն ու կայունությունը պահպանվի, որովհետև մենք տեսել ենք, թե ինչ է պատերազմը և զգացել ենք այն»,- նշեց նա՝ ավելացնելով նաև, որ չի նշանակում, թե Արցախը վախենում է պատերազմից։

«Ոչ Արցախն է վախենում պատերազմից, ոչ էլ Հայաստանը, սակայն չենք ուզում այդ ամենով ևս մեկ անգամ անցնել»,- ընդգծեց նա:

Հարցին, թե ինչպիսի՞ն է այժմ Ղարաբաղի բնակչության տրամադրվածությունը, Դ. Բաբայանը պատասխանեց, որ բնակչությունը խուճապի չի մատնվում. «Կրակոցներ լինում են, բայց ոչ խուճապ կա, ոչ էլ նմանատիպ որևէ տրամադրություն: Նորմալ է ամեն ինչ, մարդիկ հաստատակամ են և իրենց նորմալ կյանքով ապրում են»,- հավելեց նա՝ նշելով նաև, որ միշտ պատրաստ են իրենց անկախությունն ու ազատությունը պահպանել: 

Նախորդող հրապարակում՝ Սոչիում Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Սարգսյանի և Ալիևի հետ

Ադրբեջանը ավելի է լկտիանում. Անգամ հասարակ գյուղացուն սպանեց. Դ. Բաբայան