.jpg)
Երևանում «խաղաղասերները» երթ են անում. Պատերազմ և խաղաղություն
Այսօր Երևանում անցկացվեց «Խաղաղության երթ»: Դրա մասնակիցներն, ի դեպ թվով մոտ 10 հոգի, հավասարության նշան դնելով Հայաստանի և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների միջև՝ պահանջում էին խաղաղություն: Չնայած երթի մասնակիցների ներկայացրած երկար ու լայն առումով ոչինչ չասող հայտարարությանը՝ այդպես էլ պարզ չեղավ, թե Երևանի փողոցներով քայլող «խաղաղասերներն» ումի՞ց էին այստեղ պահանջում վերջ դնել պատերազմին:
Պարզ չեղավ՝ ոչ թե սահմանադրական, այլ խղճի՝ ո՞ր իրավունքով էին երևանյան խաղաղ փողոցով քայլող տղաներն ու աղջիկները հայտարարում, որ այս պատերազմն «իրենցը չէ», այն դեպքում, երբ իրենց այդ խաղաղ քայլելու իրավունքը հենց այդ պահին էլ ապահովում էր սահմանին կանգնած հայ զինվորը՝ մարդն, ով իրապես պատերազմ չի ուզում: Ո՞վ գիտի, որ կողմից սպասել այդ պատերազմն ու ինչպես կանխել այն: Ով անհրաժեշտության դեպքում միշտ էլ պատրաստ է հակառակորդին խաղաղություն պարտադրել…Ոչ թե Երևանի կենտրոնում ու պաստառներով, այլ սահմանին ու, ցավոք, երբեմն իր կյանքի գնով: