Հնդիկ ուսուցչուհին 20 տարի չի ներկայացել աշխատանքի
08/08/2014 18:44

Հնդիկ ուսուցչուհին 20 տարի չի ներկայացել աշխատանքի

Մադհա-Պրադեշը նահանգի իշխանությունները պարզել են, որ Ինդոր քաղաքի դպրոցներից մեկի ուսուցչուհին 20 տարի չի ներկայացել աշխատանքի:

BBC-ի փոխանցմամբ՝ Սանգիտա Կաշյապը Ինդորա քաղաքի դպրոց է տեղափոխվել 1994թ.-ին, սակայն մինչև այսօր չի ներկայացել դպրոց: Կրթության նախարարության ներկայացուցիչները չեն կարողացել պարզել, թե ինչու ուսուցչուհուն չեն հեռացրել աշխատանքից:

Հնդկաստանի դպրոցներում պատահում է, որ ուսուցիչներին չեն տեսնում 3 տարի, սակայն Կաշյապը ռեկորդ է սահմանել:
 

Հնդիկ ուսուցչուհին 20 տարի չի ներկայացել աշխատանքի