.jpg)
Ցուցմունքներ կորզելու նպատակով ոստիկանությունում բռնություն են կիրառել
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Գևորգ Ղ.-ի և նույն գործով վկա Հակոբ Դ.-ի հաղորդման համաձայն` 2014 թվականի հունվարի 19-ին` ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Գավառի բաժին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Գևորգ Ղ.-ի կողմից թմրամիջոց ապօրինի իրացնելու վերաբերյալ ցուցմունքներ կորզելու նպատակով ոստիկանության աշխատակիցներն իրենց նկատմամբ բռնություն են կիրառել:
Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահման ված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: