.jpg)
Մոսկվան ընդգրկվել է աշխարհի ոչ բարյացակամ քաղաքների եռյակում
Conde Nast Traveler ամսագրի իրականացրած հարցումները ցույց են տվել, որ Մոսկվան աշխարհի ոչ բարյացակամ քաղաքների ցուցակում նախորդ տարվա 16-րդ տեղից տեղափոխվել է 3-րդ հորիզոնական:
Moya-planeta.ru-ի փոխանցմամբ՝ աշխարհի ոչ բարյացակամ քաղաքների առաջին հորիզոնականը զբաղեցրել է Յոհանեսբուրգը, իսկ երկրորդը տեղը՝ Կաննը: 4-րդ հորիզոնականում Փարիզն է, որին հաջորդում են Մարսելը, Պեկինը, Ֆրանկֆուրտը, Միլանը, Մոնտե-Կառլոն և Նասսաուն:
Ամենաբարյացակամ քաղաքների ցուցակը գլխավորում է Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքը և Մելբուրնը: Ցուցակում տեղ են գտել նաև Դուբլինը, Սիդնեյը և Քեյփթաունը: