.jpg)
08/08/2014 11:24
ՕԵԿ գրասենյակում հրդեհ է բռնկվել
Այսօր՝ ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան փողոցի թիվ 43 շենքում` «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակի առաջին հարկում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.23-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: