Շավարշ Քոչարյան. Իր վրեժը Ալիև-կրտսերը լուծում է իր ժողովրդից
08/08/2014 19:35

Շավարշ Քոչարյան. Իր վրեժը Ալիև-կրտսերը լուծում է իր ժողովրդից

Իլհամ Ալիևը շարունակում է ցինիկաբար հերոսացնել քնած մարդուն սպանողին, տանջամահ անել մոլորված գյուղացիներին։ Այս մասին ասված է ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարության մեջ: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ: 

«Իր դեստրուկտիվ քաղաքականությամբ խաթարելով բանակցային գործընթացը, գործելով ի հակառակ իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթերի և ձեռք բերված պայմանավորվածությունների, քարանձավային մտածելակերպի վրա հիմնված ռասիստական հայտարարություններով, միջազգային ասպարեզում երկիրը դարձնելով ծաղկած կոռուպցիայի և ավտորիտարիզմի հոմանիշ, և բոլորովին վերջերս, իր իսկ կողմից նախապես ծրագրավորված սադրանքների արդյունքում անհաջողության մատնվելով մարտական գործողություններում, Ադրբեջանի ղեկավարը անհաջող փորձում է սուր ճոճել սոցիալական ցանցերում, որտեղ ևս արժանի հակահարված է ստանում։ 

Իր վրեժը Ալիև-կրտսերը լուծում է իր ժողովրդից՝ էլ ավելի խստացնելով խոսքի ազատության սահմանափակումները, բռնաճնշումները քաղաքացիական ակտիվիստների դեմ։ 

Այսպիսի մթնոլորտում են ձևավորվել պատմության մեջ ամենատխրահռչակ բռնակալները՝ հայտնի բոլոր հետևանքներով հանդերձ:

Միջագզային հանրությանը դեռ ուշ չէ նրան կանգնեցնել և իրականության դաշտ հետ բերել։ Մենք պատրաստ ենք ոչ միայն խաղաղություն պարտադրել մեր սանձարձակ հարևանին, այլև շարունակելու ենք ակտիվ մասնակցություն ունենալ նրան իրականության դաշտ հետ բերելու գործում»։ 

Շավարշ Քոչարյան. Իր վրեժը Ալիև-կրտսերը լուծում է իր ժողովրդից