.jpg)
Ամերիկյան օդուժը ավիահարված է հասցրել Իրաքին
Ամերիկյան օդուժն ավիահարված է հասցրել Իրաքի տարածքում տեղակայված «Իսլամական խալիֆաթ» խմբավորման դիրքերի վրա: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին:
«Ամերիկյան օդուժի ինքնաթիռն ավիահարված է հասցրել «Իսլամական խալիֆաթ» խմբավորման հրետանու վրա: Այն օգտագործվում էր քրդական ուժերի դեմ, որոնք պաշտպանում էին Էրբիլը»,- գրել է մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ չեն բացառվում կետային ավիահարվածները՝ Իրաքում ամերիկյան զինվորներին պաշտպանելու համար: ԱՄՆ նախագահն ընդգծել էր նաև, որ սա արվում է «պոտենցիալ ցեղասպանությունը կանխելու համար»՝ ավելացնելով, որ այս օրերին Իրաքի կրոնական փոքրամասնություններին օգնելու ծրագիր կսկսվի: