ՀՀ վարչապետը, Պաշտպանության նախարարն ու պատգամավորները մեկնել են Արցախ
09/08/2014 11:49

ՀՀ վարչապետը, Պաշտպանության նախարարն ու պատգամավորները մեկնել են Արցախ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Իշխան Խաչատրյանը, Վահրամ Բաղդասարյանը, Հովհաննես Սահակյանը, Ռուբիկ Հակոբյանը, Հրանտ Բագրատյանը և Արմեն Ռուստամյանը մեկնել են Արցախ:

Վարչապետը, Պաշտպանության նախարարը և պատգամավորները լինելու են մարտական դիրքերում, հանդիպելու են սահմանը հսկող զինվորներին, սպաներին. գիշերը Հ. Աբրահամյանը և Ս. Օհանյանը գիշերելու են մարտական դիրքերում:

Պատվիրակությանը Արցախի օդանավակայանում դիմավորել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

ՀՀ վարչապետը, Պաշտպանության նախարարն ու պատգամավորները մեկնել են Արցախ