.jpg)
Աշնանը գյուղատնտեսական հաշվառում է անցկացվելու
Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել աշնանն անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման ւ անցկացման մարզային հանձնաժողովի նիստը:
ՄԱԿ-ի անդամ երկրները պարտավոր են առնվազն տասը տարին մեկ անգամ անցկացնել մարդահամար և գյուղատնտեսական համատարած հաշվառում: ՀՀ-ում գյուղատնտեսական համատարած հաշվառում երբևէ չի իրականացվել, սա առաջին անգամն է անցկացվելու: ՀՀ կառավարության 2013թ.ապրիլի 25-ի որոշման համաձայն` հանրապետությունում գյուղատնտեսական համատարած հաշվառում նախատեսվում է անցկացնել 2014 թ. հոկտեմբերի 11-31-ը:
Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառումը իրենից ներկայացնում է գյուղատնտեսական կառուցվածքի վերաբերյալ համընդգրկուն տվյալների վիճակագրություն, այսինքն այլ նպատակների համար հավաքագրվող տվյալները չեն կարող օգտագործվել:
Նշենք, որ անասնատերերի մոտ մտահոգություն կա, որ հաշվառումը ենթադրում է նաև կենդանի պահելու համար հարկի սահմանում:
Սննդի անվտանգության պետական ծառայությունից Aysor.am-ին խոստացան առաջիկայում հարցը պարզաբանել: