Արթուր Բաղդասարյանը մեծ փողեր է ներդրել «Երևան TV»-ի ռեստավրացիայի համար
09/08/2014 10:00

Արթուր Բաղդասարյանը մեծ փողեր է ներդրել «Երևան TV»-ի ռեստավրացիայի համար

Արթուր Բաղդասարյանը, ընդդիմության գիրկը վերադառնալուց հետո,  լրջորեն լծվել է իրեն պատկանող «Երևան TV»-ի ռեստավրացիայի գործին: Նա մեծ փողեր է դրել, որպեսզի նոր ենթաշրջանում «բում» անի, և կուսակցության ընդդիմադիր պրոպագանդան գլուխ բերվի: Գեղեցիկ ու բարձր ստանդարտների տաղավարներ են սարքել, ոլորտային «դեպարտամենտներ» ստեղծել, որոնք ղեկավարելու են կուսակցականները: Սակայն մեծ ջանքեր են գործադրում դրսից կշիռ ունեցող մարդկանց, լրագրողների հրավիրելու համար: Արդեն նման առաջարկ է արվել հրապարակախոս Կարինե Հակոբյանին:

Երեկ «Հրապարակը» տեղեկացել է, որ Հակոբյանն ընդունել է առաջարկը և ղեկավարելու է հասարակական-իրավական ոլորտը: Նա վստահեցրել է, որ նպատակը ազատ, անաչառ ու պրոֆեսիոնալ հաղորդումներ պատրաստելն է: Սեպտեմբերից` նոր եթերաշրջանի մեկնարկից հետո տեսանելի կլինի տկն Հակոբյանի աշխատանքը: Սակայն ոչ բոլորն են համաձայնում իրենց անունը կապել ՕԵԿ-ի հեղինակազրկված անվան հետ, և շատերը մերժում են համագործակցության առաջարկը: Իսկ նախօրեին ՕԵԿ-ը դատական կարգով շահել է Ագրարային համալսարանի հետ ունեցած վեճը և ինքն է տնօրինելու համալսարանի ու կուսակցության գրասենյակի միջև ընկած վիճելի տարածքը:
 

Արթուր Բաղդասարյանը մեծ փողեր է ներդրել «Երևան TV»-ի ռեստավրացիայի համար