Ապստամբները ցանկանում են գերեվարել Արսեն Ավակովի որդուն
09/08/2014 18:18

Ապստամբները ցանկանում են գերեվարել Արսեն Ավակովի որդուն

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի որդին՝ Ալեքսանդրը, կամավորագրվել է «Կիև-1» ջոկատին, որը մասնակցում է երկրի արևելքում պատժիչ գործողություններին:

Topnews.ru-ի փոխանցմամբ՝ «Կիև-1» ջոկատը այժմ գտնվում է Սլավյանսկի մոտակայքում: Ապստամբները, դա իմանալով, հայտարարել են, որ ցանկանում են գերեվարել Ավակով կրտսերին, քանի որ նրա համար մեծ գումար կվճարեն:

Ապստամբները նշել են, որ ցանկանում են տեսնել, թե ինչպես է տառապում Արսեն Ավակովը, ով Դոնպասում մասնակցում է պատժիչ գործողություններին:

25-ամյա Ալեքսանդր Ավակովը համացանցում է տեղադրել «Կիև-1» ջոկատի լուսանկարը: Ջոկատը բաղկացած է 423 հոգուց:
 

Ապստամբները ցանկանում են գերեվարել Արսեն Ավակովի որդուն