.jpg)
ԱՄՆ-ում կատուն Գինեսի նոր ռեկորդ է սահմանել
Կալիֆորնիայից Սոֆի անունով կատուն դարձել է Գինեսի նոր ռեկորդակիր՝ որպես աշխարհում ամենաերկար մորթին ունեցող կատուն:
Ria.ru-ի փոխանցմամբ՝ Սոֆիի պոչի մորթու երկարությունը հասնում է 26 սմ-ի:
Կատվի տերը՝ Ջամի Սմիթը, նշել է, որ Սոֆին իր մոտ պատահական է հայտնվել: Մի օր փողոցում անցորդներից մեկը նրան է փոխանցել փաթեթ, որտեղ կատվի ձագ է եղել:
Նշվում է, որ Սոֆիի մորթին 3 սմ-ով ավելի երկար է նախորդ ռեկորդակրից: