Մայրը երեխային պահել է ստրկությանը հավասարազոր պայմաններում
09/08/2014 18:38

Մայրը երեխային պահել է ստրկությանը հավասարազոր պայմաններում

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ստացվել մոր կողմից երեխային ստրկությանը հավասարազոր պայմաններում պահելու առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում են Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ Լուսինե Առաքելյանին և Լուսիկ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի՝ նրանք նախնական համաձայնությամբ երեխային շահագործելու դիտավորությամբ, Լուսինե Առաքելյանի` 2011թ. ծնված  որդուն 2012թ. փետրվարից մինչև 2013թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում դրել և պահել են ստրկությանը հավասարազոր` երեխայի աշխատանքի վատթարագույն վիճակում:

Ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 Հոդվածի 2 Մասի 2 Կետի (Անձի թրաֆիքինգը կամ առևտուրը) հատկանիշներով: Լուսինե Առաքելյանին որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ Լ. Գրիգորյանին՝ կալանավորումը:
 

Մայրը երեխային պահել է ստրկությանը հավասարազոր պայմաններում