Հոնկոնգում վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկարժեք տունը
09/08/2014 19:02

Հոնկոնգում վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկարժեք տունը

Victoria's Peak թաղամասում վաճառքի հանված տան արժեքը կազմում է 105.7 միլիոն դոլար: Այն համարվում է աշխարհի ամենաթանկարժեք տունը:

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ տան մակերեսը կազմում է 433 քմ, այսինքն՝ մեկ քմ-ի համար պետք է վճարել 244.000 դոլար:

Առանձնատունը բաղկացած է 4 ննջարաններից, լողավազանից, այգուց, երկու ավտոմեքենայի համար նախատեսված ավտոտնակից:
 

Հոնկոնգում վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկարժեք տունը