.jpg)
Վարչապետն Արցախում զրուցել է նորակոչիկների ու նրանց ծնողների հետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է: Այսօր վարչապետը, պաշտպանության նախարարն ու ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ այցելել են ՊԲ մի քանի զորամասեր, որտեղ մասնակցել են նորակոչիկների երդմնակալության արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության մամուլի ծառայությունից:
Վարչապետը զրուցել է նորակոչիկների ու նրանց ծնողների հետ: Վերջիններս Հովիկ Աբրահամյանի հետ քննարկել են սահմանին տիրող իրավիճակը:
Ավելի ուշ վարչապետի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է սահմանին տիրող իրավիճակն, ինչպես նաև անդրադարձ է եղել Հայաստան-Արցախ տնտեսական համագործակցությանը:
Նախորդող հրապարակում՝ ՀՀ վարչապետը, Պաշտպանության նախարարն ու պատգամավորները մեկնել են Արցախ