Ամբաստանյալի հարազատները հարձակվել են և սպանության սպառնալիքներ են տվել
09/08/2014 17:37

Ամբաստանյալի հարազատները հարձակվել են և սպանության սպառնալիքներ են տվել

ՀՀ դատախազության Սյունիքի մարզի դատախազի տեղակալի և Գորիսի զինվորական դատախազի գրավոր հաղորդումների համաձայն` Սյունիքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում քննվող քրեական գործով հերթական դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Արթուր Մ.-ի հարազատները հարձակվել են և սպանության սպառնալիքներ տվել: Այս մասին հայտնում են ՀՀ ՀՔԾ լրատվական բաժնից:

Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահման ված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Ամբաստանյալի հարազատները հարձակվել են և սպանության սպառնալիքներ են տվել