Իտալացի սենատոր. ԵՄ–ն պետք է անհապաղ աջակցի Մինսկի խմբին
09/08/2014 17:18

Իտալացի սենատոր. ԵՄ–ն պետք է անհապաղ աջակցի Մինսկի խմբին

Վերջին ամիսների աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է Եվրոպայի և ԵՄ երկրների անհապաղ միջամտությունը` աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, այս մասին հայտարարել է Իտալիայի Սենատի «Հանուն Իտալիայի» խմբակցության փոխնախագահ Ալդո Դի Բիաջիոն, նով նաև «Իտալիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի անդամ է։ Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը: 

«Օգոստոսի սկզբից հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի (հայկական անկլավ) շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ են տեղի ունենում և դա` եվրոպական կառույցների լիակատար լռության պայմաններում, չնայած այն զգայուն հանգամանքին, որ քսանամյա լարվածության վերսկսումը կարող է ազդել եվրոպական հարևանության ամբողջ տարածքի վրա»,- հայտարարել է Ալդո Դի Բիաջիոն:

«Արդեն տասնյակ զոհեր կան, և Ադրբեջանի նախագահը անցյալ երեկո Тwitter-ի միջոցով սպառնացել է վերսկսել պատերազմը: ԵՄ-ը շատ բան չի անում, մինչդեռ այսօր Պուտինի ձեռնարկած միջնորդությունը թույլ է տալիս կանխազգալ, թե ինչպես իրավիճակը կարող է ավելի բարդ հետևանքներ ունենալ Ուկրաինայի ճգնաժամի պատճառով: Այս ամիսների աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է Եվրոպայի և ԵՄ երկրների անհապաղ միջամտությունը` աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Եվրոպական հարևանության քաղաքականությունը թվում է` լռում է, չնայած նրան, որ վերջինիս առաքելության նպատակն է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին աջակցության ցուցաբերումը և տարածքային հակամարտությունների հաղթահարումը, և Իտալիայի դերը, որպես ԵՄ խորհրդի նախագահող երկրի, պետք է վճռական լինի` խթանելու երկխոսությունը երկու երկրների միջև: Մենք առաջիկա օրերին նախարար Մոգերինից, ում մեջ գնահատում ենք ուշադրությունն ու զգոնությունը, ակնկալում ենք հստակ դիրքորոշում այս առնչությամբ»,- եզրափակում է Դի Բիաջիոն:

Ստորև ներկայացնում ենք իտալացի մի շարք գործիչների՝ այս թեմայով արված թվիթերյան գրառումների բնօրինակը և հայերեն թարգմանությունները։

Renato Farina (Responsabile comunicazione politica PDL alla camera, ex-parlamentare)
Րենատո Ֆարինա–խորհրդարանի ստորին պալատի PDL կուսակցության քաղաքական հարցերով կապերի պատասխանատու/նախկին պատգամավոր

Silvio Magliano (Vice presidente del Consiglio Comunale di Torino)
Սիլվիո Մալիանո – Թուրին քաղաքի համայնքային խորհրդի փոխնախագահ

Րենատո Ֆարինա
Avvertire #Napolitano) @QuirinaleStampa #Aliyev provoca guerra e mette a repentaglio progetti energetici (TAP incluso),oltre al suo regime

Ահազանգել Նապոլիտանոյին (ԻՀ Նախագահ @QuirinaleStampa (ԻՀ Նախագահի մամուլ), որ Ալիևը հրահրում է պատերազմ և վտանգի տակ դնում էներգետիկ նախագծերը (ներառյալ TAP-ը) և իր իսկ ռեժիմը

Րենատո Ֆարինա
@matteorenzi Occhio a caso #Aliyev. @guardian segnala tweet che annunciano guerra a #Armenia.#Azerbaijan sostiene che Italia concorda.Vero?

Մատեո Ռենցի (ԻՀ վարչապետ) Ուշադրություն Ալիևին. The Guardian պարբերականը մատնանշում է թվիթներ, որոնք Հայաստանին պատերազմ են հայտարարում։ Ադրբեջանը պնդում է որ Իտալիան համաձայն է. Արդյո՞ք ճիշտ է։

Րենատո Ֆարինա
@matteorenzi attento. Sec @guardian quella di #Aliyev è la prima guerra dichiarata via tweet. Governo italiano non può tacere. O è complice
Մատեո Ռենցի (ԻՀ վարչապետ) ուշադրություն. Ալիևի արարքը պատերազմ հայտարարելու առաջին դեպքն է թվիթի միջոցով. Իտալիայի կառավարությունը չի կարող լռել, այլապես հանցակից է

Րենատո Ֆարինա
@matteorenzi @FedericaMog ecco la impressionante serie di tweet di #Aliyev che propaga minacce di guerra. E Italia?http://thinkprogress.org/world/2014/08/07/3468607/azerbaijan-armenia-twitter/ …

Մատեո Ռենցի (ԻՀ վարչապետ) Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինի (ԻՀ արտգործնախարար) ահավասիկ Ալիևի պատերազմի սպառնալիքներով լի թվիթների «տպավորիչ» շարքը. Իսկ Իտալիա՞ն։ http://thinkprogress.org/world/2014/08/07/3468607/azerbaijan-armenia-twitter/ …

Սիլվիո Մալիանո
Presidente #Azerbaijan minaccia guerra vs #Armenia.Vogliamo altro genocidio? http://ind.pn/1ssnBWO @r_formigoni @MaxSalini@SilvioMagliano

Ադրբեջանի նախագահը Հայաստանին պատերազմով է սպառնում է. Ուզում ենք ևս մեկ ցեղասպանությո՞ւն։ http://ind.pn/1ssnBWO @r_formigoni @MaxSalini @SilvioMagliano

Radio RAI
Azerbaijan's president threatens war with Armenia via Twitter
http://bit.ly/1mqv7xr @guardian @anna_mazzone@radio3mondo

Ադրբեջանի նախագահը «Թվիթեր»–ի միջոցով Հայաստանին պատերազմով է սպառնում http://bit.ly/1mqv7xr @guardian@anna_mazzone @radio3mondo 

Իտալացի սենատոր. ԵՄ–ն պետք է անհապաղ աջակցի Մինսկի խմբին