Լեռնային Ղարաբաղի խնդիրը սև բիծ է Եվրոպայի համար. Ջ. Ուորլիք (Տեսանյութ)
09/08/2014 11:13

Լեռնային Ղարաբաղի խնդիրը սև բիծ է Եվրոպայի համար. Ջ. Ուորլիք (Տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի խնդիրը սև բիծ է Եվրոպայի համար, և այդ իսկ պատճառով կողմերին բավարարող լուծում գտնելու հարցում ԱՄՆ-ը ունի մեծ հետաքրքրություն։ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Հարցին, թե նկատի ունենալով Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանային գոտում գրանցված վերջին բախումները, կարելի՞ է ասել, որ անցյալում սառեցված այս հակամարտությունը այլևս դադարել է այդպիսին լինել և ի՞նչ պետք է արվի տարածաշրջանում լարումը կասեցնելու համար, Ջեյմս Ուորլիքը պատասխանել է.

«Ցավոք, տարածաշրջանում տեղ գտնող բախումները փաստում են, որ հակամարտությունը այլևս սառեցված չէ։ Փորձիր բացատրել վիրավոր կամ զոհված զինվորի ընտանիքին, որ այս հակամարտությունը սառեցված է։ Բնավ, տիրող իրավիճակը մեզ մեծապես անհանգստացնում է, և անշուշտ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակը մեղմելու ուղղությամբ։ Առաջին քայլը նախագահների հնարավոր հանդիպումն է Սոչիում, և հուսով ենք, որ այս հանդիպումը թույլ կտա կասեցնել բախումները հայ - ադրբեջանական սահմանում, մենք հուսով ենք նաև, որ այս հանդիպումը թույլ կտա կասեցնել սադրիչ հայտարարությունները, որոնք չեն կարող որևէ դրական առաջնթացի հանգեցնել»։

Հարցին՝ կողմերը պատրաստ են խաղաղ բանակցելուն, Ուորլիքը պատասխանել է.

«Կարող եմ հավաստիացնել, երկու նախագահների հետ զրույցներ ունենալուց հետո, որ կողմերը ցանկանում են գտնել խնդրի խաղաղ լուծում, և մենք պետք է փորձենք ամեն կերպ նպաստել այս խաղաղ բանակցությունների հաջող ընթացքին՝ ցանկալի արդյունքի հասնելու համար, սակայն անհրաժեշտ է երկու նախագահների պատրաստակամությունը։ Այսպիսով, մեծ սպասելիքներ ունենք գործընթացի ապագա զարգացումներից, միևնույն ժամանակ անհանգստացած ենք ներկա կացությամբ։

Բնավ կողմերից և ոչ մեկը չի ցանկանում թույլ թվալ մյուսի աչքերում, սակայն մեր համոզմունքը մնում է միայն մեկը, այն է ՝ խաղաղ բանակցություններ, այլ ոչ պատերազմ»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լեռնային Ղարաբաղի խնդիրը սև բիծ է Եվրոպայի համար. Ջ. Ուորլիք (Տեսանյութ)