.jpg)
Լորան Բլան. «Գերազանց խաղ ցուցադրեցինք, բայց արդյունքի չհասանք»
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը «Ռեյմսի» հետ Ֆրանսիայի առաջնության մեկնարկային տուրի խաղում արձանագրած ոչ-ոքիից (2:2) հետո նշել է, որ թիմը ֆիզիկապես դեռ լիարժեք պատրաստ չէ: Մյուս կողմից` նա նշել է, որ ՊՍԺ-ն գերազանց ֆուտբոլ է ցուցադրել, բայց չի կարողացել հասնել արդյունքի:
«ՊՍԺ-ն դեռ նոր մրցաշրջանին նախապատրաստության փուլում է,- Բլանի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- «Ռեյմսի» հետ խաղը դրա վկայությունն է: Թիմը գերազանց ֆուտբոլ ցուցադրեց, սակայն չկարողացավ հասնել անհրաժեշտ արդյունքի: Ավելի շուտ պետք է լուծեինք բոլոր հարցերը… Հիմա ֆիզիկական որակները դեռ չեն բավարարում»: