Հակառակորդը Տավուշում կրակել է քաղաքացիական մեքենայի վրա
09/08/2014 15:05

Հակառակորդը Տավուշում կրակել է քաղաքացիական մեքենայի վրա

Նախօրեին հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր-Այգեպար ճանապարհով անցնող քաղաքացիական մեքենայի վրա: Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը.

«Կարծում ենք՝ ԴՇԿ-ով են կրակել: Մեքենայում միայն վարորդն է եղել, նա հասցրել է արագ դուրս գալ»,- Aysor.am-ին պատմեց Անդրանիկ Այդինյանը՝ ավելացնելով, որ վարորդը չի տուժել:

«Ընդհանուր առմամբ այս օրերին կրակոցներ շատ են լինում, բայց՝ ոչ գյուղի վրա: Հիմանակնում դիրքից դիրք: Գյուղում իրավիճակը նորմալ է ու ամեն բան վերահսկվում է»,- ասաց Այգեպարի գյուղապետը:
 

Հակառակորդը Տավուշում կրակել է քաղաքացիական մեքենայի վրա