.jpg)
Թուրքիայում նախագահական ընտրությունների նախօրեին լռության օր է
Թուրքիայում օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախօրեին լռության օր է հայտարարվել ու արգելվել է ցանկացած տեսակի քարոզչություն:
Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում առաջին անգամ նախագահ կընտրեն ուղիղ ընտրությունների միջոցով: Մինչ այդ նախագահին ընտրում էր խորհրդարանը:
Թուրքիայում ընտրելու իրավունք ունի 52.5 միլիոն մարդ, ևս 2.7 միլիոն թուրք բնակվում է արտերկրում և կարող էր մասնակցել ընտրություններին մինչև օգոստոսի 2-ը:
Ընտրություններին մասնակցում է 3 թեկնածու՝գործող վարչապետ և «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ում պատրաստ է քվեարկել 55-57% մարդ: Էքմելեդին Իսխանօղլուին պատրաստ է քվեարկել ընտրողների 34%-ը, իսկ Սելահեդդին Դեմիրթաշին պատրաստ է քվեարկել՝9-10% ընտրող:
Նշվում է, որ վերլուծաբանները կանխատեսում են Էրդողանի վստահ հաղթանակը: