09/08/2014 10:23
Վոլոդյա Ավետիսյանը, հնարավոր է, համաներմամբ ազատ արձակվի
Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը երկուշաբթի վերաքննիչ բողոք կներկայացնի: Հուլիսի 17-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի դատարանը Վ. Ավետիսյանին խարդախության հոդվածով 6 տարվա ազատազրկման է դատապարտել, բռնագանձելով նրանցի 2 հազար ԱՄՆ դոլար: Փաստաբանի պահանջն արդարացումն է լինելու:
«Հրապարակի» հարցին՝ հնարավո՞ր է, որ ազատամարտիկի ազատազրկման ժամկետը մեկ տարով պակասեցնեն, փաստաբանը նշել է. «Եթե մի տարի պատիժը պակաս լինի, համաներմամբ նա կազատվի, քանի որ համաներումը տարածվում է մինչև 3 տարի դատապարտվածների և 3-5 տարի ոչ ծանր հանցագործություն կատարած այն անձանց վրա, ովքեր մասնակցել են ղարաբաղյան պատերազմին:
«Հրապարակի» տեղեկություններով, իշխանությունը որոշել է նվազեցնել այդ մեկ տարին և ազատվել Վ. Ավետիսյանի ազատազրկման հոգսից: