ՊՆ.  Հակառակորդը Տավուշի գյուղերի վրա կրակել է այրող փամփուշտներով
10/08/2014 14:43

ՊՆ. Հակառակորդը Տավուշի գյուղերի վրա կրակել է այրող փամփուշտներով

Երեկ երեկոյան և այսօր առավոտյան հակառակորդը կրկին դիմել է արկածախնդրության մի քանի տեղերում խախտելով հրադադարի ռեժիմը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Մասնավորապես տարբեր տրամաչափի զենքերից ու հատկապես այրող փամփուշներով կրակել են Տավուշի մարզի Վազաշեն, Այգեպար և մի քանի այլ գյուղերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի շեշտակի պատասխանից հետո, որը եղել է միայն իրենց դիրքերի ուղղությամբ կրակը դադարեցրել են: Կրկին անգամ զգուշացնում ենք, որ միջադեպերի և դրանց հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը: 

ՊՆ. Հակառակորդը Տավուշի գյուղերի վրա կրակել է այրող փամփուշտներով